Տեղահանված մշակութային կոլեկտիվները որոշել են ՀՀ-ում գործունեությունը շարունակել իրենց նախկին կազմով ու անուններով, ոչ թե տարրալուծվել ՀՀ-ում գործող խմբերի միջեւ․ նշում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ ղեկավար Ապրես Մարգարյանը։ Այս նպատակով է կազմավորվել իրենց ՀԿ-ն, որը միավորում է 11 խմբեր։ Այժմ առաջարկություններ են ներկայացնում տարբեր հիմնադրամներ եւ պետական կառավարման մարմիններ՝ ֆինանսավորում հայթայթելու համար։ Արցախյան մշակութային խմբերը դեմ չեն դառնալ առանձին բաժին ՀՀ-ում գործող մշակութային հաստատություններում, ինչպես նաեւ գործունեությունը կազմակերպել մարզերում՝ լրացնելով տեղի բացը։
Իրինա Հայրապետյան