2020-ին տեղահանվածները՝ 2023-ինների՞ ծրագրերից

Արցախից 2020 թ-ին բռնի տեղահանվածները ՀՀ կառավարությունից ստանում են օժանդակության ավելի թույլ փաթեթ, քան 2023-ին տեղահանվածները, միայն թե մի փաթեթից մյուսն անցնել արգելվում է։

Տուժած արցախցիների համար անհասկանալի է, թե միեւնույն դժվարություններին առերեսված մարդկանց համար ինչ են խտրական ծրագրեր նախատեսել։ Իսկ Շուշիում եւ Իշխանաձորում տները կորցրած Արմինե Մաթեւոսյանի ընտանիքին ՀՀ սահմանամերձ Լուսառատ գյուղում անգամ սահմանամերձի համար նախատեսված 14 մլն դրամը չեն տվել, այլ միայն 10 մլն, ինչը բավարար չէ 6 հոգանոց ընտանիքը տանիքով ապահովելու համար։

Իրինա Հայրապետյան

without borders