Հաջողված 25 միջոցառում՝ 60 օրում․ «Լոֆթ» ՀԿ-ի աջակցությունը Արցախից բռնի տեղահանված բնակչությանը

«Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» նախագիծը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ներգրավվածությունը նոր միջավայրում հեշտացնելու և արագացնելու համար է։ Շուրջ 2 ամիս առաջ մեկնարկած ծրագիրը արդեն հաջողություններ է գրանցում՝ ավելի քան 25 ստացված միջոցառում՝ 60 օրվա ընթացքում։ -Ծրագրի հիմքում 3 հիմնական բաղադրիչ է՝ մեր հայրենակիցների իրազեկման, սոցիալականացման և աշխատանքի ու կրթության խրախուսման ուղղությունները զարգացնելն ու այս առումով նրանց աջակցելը։

Այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել ենք դրական ցուցանիշներ գրանցել։ Չնայած ծրագիրը 6-ամսյա է, սակայն մեծ հույս ունենք, որ այն կերկարաձգվի,-ներկայացնում է «Լոֆթ» կենտրոնների ղեկավար Արևիկ Համբարձումյանը։

Իրինա Հայրապետյան

MORE NEWS